Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը չի փոխում ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ աշխատելու կողմերի պատրաստակամությունը՝ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագհ Ջեյմս ՈՒոռլիքը՝ մեկնաբանելով ՄԻԵԴ-ի որոշումները երկու նախադեպային գործերով՝ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովն ընդդեմ Հայաստանի»:
Գյումրիում 102-րդ ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործով քննչական կոմիտեն արագ ավարտել է նախաքննությունը, սակայն գործով հսկող դատախազը չի հաստատել մեղադրական եզրակացությունը՝ գործը վերադարձնելով ՔԿ-ին:
Ի՞նչ առաքելություն ունեն սահմանադրական փոփոխությունները Հայաստանում: Ինչո՞ւ աստիճանաբար հարցի իրավական կողմն ու իրավական արժեքը նահանջեցին և հիմնականը դարձավ քաղաքականը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովը մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 9-10-ին Փարիզում, իր Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանին երաշխավորել է Եվրադատարանում Հայաստանի դատավորի պաշտոնում:
Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի հետնամասում այսօր՝ հունիսի 15-ին, հայտնաբերված ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործով կա 1 ձերբակալված՝ լրագրողների հետ զրույցում ասաց ռուսական ռազմաբազայի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը` նշելով, որ ձերբակալվածը նույնպես պայմանագրային զինծառայող է։
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...